«ԱՍ» մրցանակաբաշխություն 

Հարցազրույց Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի հետ

analitik.am

Ներկայացված է «ԱՍ» մրցանակաբաշխության «Տարվա լավագույն մարզպետ» կատեգորիայում



Քվեարկել այստեղ



Ինչպե՞ս եք գնահատում 2013թ.-ին  ՀՀ ներքին և արտաքին տնտեսական զարգացումները, ի՞նչ տնտեսական  ձեռքբերումներ և կորուստներ ունեցավ Ձեր ղեկավարած մարզը:


Արարատի մարզը  ՀՀ արդյունաբերական զարգացած մարզերից է: Արարատի մարզի արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքը կազմում է ՀՀ արդյունաբերության ծավալի 10,1 %-ը,  նախորդ  տարվա 8,9 %-ի  դիմաց /ըստ 2013թ. 9 ամիսների տվյալների/: Մարզում,  նախորդ  տարվա 82-ի  փոխարեն, գործում են 85 արտադրական ձեռնարկություններ , որոնցից  առավել խոշորները 10-ն են, իսկ մնացածը հանդիսանում են փոքր և միջին արտադրական ձեռնարկություններ:


Խոշոր արտադրական ձեռնարկություններից  մարզի  տնտեսության  մեջ  էական կշիռ  ունեն  Արարատցեմենտ, <<Վեդի-Ալկո>>,  <<Մասիս-Տոբակո>>,  <<Մասիս –տոբակ ինտերնեյշնլ>>, <<Արտաշատի  վինկոն>>, Ավշարի  գինու,  Պռոշյանի կոնյակի գործարանի մասնաճյուղը, Արտաշատի պահածոների, կղմինդրի, Արարատի, Մասիսի պահածոների գործարանները, Արարատի ոսկու  կորզման  ֆաբրիկան:


Արարատի  մարզում  է  արտադրվում  Հայաստանում  արտադրվող  գինու,  կոնյակի,  օղու  արտադրանքի  գերակշիռ  մասը:  Տարեկան  արտադրվում  է  ավելի  քան  105 հազ. դկլ օղի և օղու-լիկյորի արտադրանք, հազ. լիտր,  131 հազ. դկլ կոնյակ,  73.2 հազ.  դկլ  գինի:  Մարզի  գինու-կոնյակի,  պահածոների  գործարանների  թողարկած  արտադրանքը  իր  բարձր  որակի  շնորհիվ  մեծ  ճանաչում  է  ձեռք  բերել  միջազգային  ասպարեզում: Մարզում զարգանում է նաև փոքր և միջին  ձեռնարկատիրությունը, դրանք հիմնականում սննդի, շինանյութերի, անտառային, քիմիական, մշակութակենցաղային նշանակության և թեթև արդյունաբերության ապրանքների արտադրական ձեռնարկություններ են:


2013թ. 9  ամիսների ընթացքում մարզի  արտադրական ձեռնարկությունների, փոքր ձեռնարկատիրական սուբյեկտների կողմից թողարկվել է  88 մլրդ  100.1 մլն  դրամի պատրաստի արտադրանք, նախորդ տարվա 70 մլրդ 457.6 մլն   դրամի  դիմաց   125%/: Արտադրանքի  իրացման  ծավալը  կազմել  է 97  մլրդ 703.9  մլն  դրամ, նախորդ  տարվա 78 մլրդ 745.5  մլն դրամի դիմաց  /124%/:


Մարզում  2013թ. 9 ամիսների ընթացքում  սպառողական  շուկայում  մանրածախ  ապրանքաշրջանառության  ծավալը  ընթացիկ  գներով  կազմել  է  22 մլրդ 582.9 մլն  դրամ,  նախորդ  տարվա   նույն  ժամանակահատվածի 17 մլրդ 586.4 մլն դրամի դիմաց և իրականացվել  է 1155 առևտրային  կազմակերպությունների  միջոցով: Մարզի  մանրածախ  ապրանքաշրջանառության  ծավալի 11 մլրդ 511.4 մլն դրամը, կամ   50.9 %- ը  ձևավորվել  է  խանութների,   3.7 %-ը`   կրպակների,  2.7 %-ը`  հանրային  սննդի   ձեռնարկությունների,  19.6 %-ը`   գյուղատնտեսական շուկաների  և   23.1%-ը`    սպառողական  ապրանքների  շուկաների միջոցով:


Արարատի մարզի  տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է և այն հիմնականում մասնագիտացած է խաղողագործության,պտղաբուծության,  բանջարաբուծության  մեջ:


Մարզի գյուղատնտեսության տեսակարար կշիռը հանրապետության ընդհանուր ծավալում կազմել  է 16.6 %,  նախորդ տարվա 15.2 %-ի  դիմաց: Գյուղատնտեսության ոլորտում աշխատում են շուրջ  60 000  մարդ:


Մարզում  այս տարի  արտադրվել  է  104 500 տոննա խաղող, 306 030  տոննա բանջարեղեն, 65 400 տոննա բոստանային մթերքներ, 91 800 տոննա  մրգեր և հատապտուղներ,23 200 տոննա հացահատիկային մթերքներ,24 150 տոննա  կարտոֆիլ,  պահեստավորվել է  200 750  տոննա  խոտ:


2013 թվականին մարզում բերքատու պտղի և հատապտղի տարածությունը նախորդ տարիների  համեմատ աճել է 97,4 հա-ով, խաղողի  այգիների  տարածքները  նախորդ  տարվանից  ավել է 33,2 հա-ով, ընդհանուր ցանքը  նախորդ  տարվա համեմատ  աճել է 366 հա-ով, հացահատիկային մշակաբույսերի ցանքա­տարածություն­ները աճել են շուրջ 11 հա-ով: 2013թ. ընթացքում  մարզի  մշակովի  տարածքները  ավելացել են 496,6  հա-ով :


Այս տարի  արձանագրվել է բանջարեղենի, խաղողի, պտուղ և հատապտղի բերքի աճ:


Ձեր ղեկավարած մարզում անցողիկ տարում արտագաղթի տեմպն աճել է, թե նվազել, եթե աճել է, ապա ըստ Ձեզ ինչո՞վ է դա պայմանավորված:

 

Արարատի  մարզից  մեկնողները  հիմնականում ժամանակավոր արտագնա  աշխատանք  փնտրելու  նպատակով են մեկնում:  


Ձեր մարզում  փոփոխության ենթարկվե՞լ  է բնակչության կենսամակարդակը, քանի՞ նոր աշխատատեղ է ավելացել 2013թ.-ին  Ձեր մարզում:


2013թ ընթացքում մարզի  տնտեսության զարգացման վրա էական  նշանակություն  են  ունեցել խոշոր մասնավոր  ներդրումները  մարզի մի շարք  ձեռնարկություններում՝ <<Մանանա գրեյն>> քարի վերամշակման և  գյուղմթերքի  վերամշակման  մի  շարք  գործարաններում  ձեռնարկությունների արտադրական հզորությունների ավելացման նպատակով իրականացվել է տեխնոլոգիական նոր հոսքագծերի ներդրման աշխատանքներ՝ Արարատի կոնյակի գործարանում, Այգեստանի,  Քաղցրաշենի և Ավշարի գինու/կոնյակի գործարաններում:


2010-ից  Արտաշատ քաղաքում  մասնավոր ներդրումներով կառուցվել է զովացուցիչ ըմպելիքների և ջրերի գործարանը`   35 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ,իսկ 2013թ. ընթացքում  տեղադրվել են  5  մլն ԱՄՆ դոլար արժողությամբ  ժամանակակից  սարքավորումներ:  Գործարանը  իր արտադրանքը  կթողարկի  2014թ.:


Արարատի ոսկու  կորզման ֆաբրիկայում <<ԳՊՄ-ԳՈԼԴ>> ընկերության կողմից այս տարի կառուցվել է  նոր հոսքագիծ՝ իրականացվել է   շուրջ 12 մլն դոլարի աշխատանք:


Մարզի ազգաբնակչության  կենսամակարդակի բարելավմանն ու տնտեսական  զարգացմանը  առաձնակի  առաջընթաց է  հաղորդել ՀՀ  կառավարության պահուստային  ֆոնդի  միջոցներով 2013թ. ընթացքում իրականացվող չորրորդ հրատապ  ծրագիրը, որի  իրականացման  ընթացքում  մարզում  ստեղծվել են  նոր  աշխատատեղեր:


Այս տարի  Արտաշատ  քաղաքում  կառուցվում  է  մեծածավալ առևտրի կենտրոն, որի  կառուցման  աշխատանքներին  մասնակցում է ավելի  քան    80 մարդ:


2013թ. ընթացքում  մարզում ստեղծվել են 4 փոքր  ձեռնարկություններ  և 32 առևտրային կազմակերպություններ, որոնց  շնորհիվ ստեղծվել է  ևս  110 նոր աշխատատեղեր: Մարզում գործող  ձեռնարկությունների  կարողությունների  ընդլայնման, նոր  ձեռնարկությունների  ստեղծման արդյունքում 2013թ. ընթացքում ստեղծվել են շուրջ 670 նոր աշխատատեղեր:


Ի՞նչ կմաղթեք գալիք տարում Հայաստանին և հայությանը:


Կմաղթեմ, որ 2014 թվականը նվաճումների և առաջխաղացման տարի լինի ինչպես մեր պետության, այնպես էլ համայն հայության համար: Խաղաղությունը, կայունությունը և զարգացումը թող ուղեկից լինեն  մեր երկրին, իսկ ջերմությունը, երջանկությունը և հաջողությունը` մեզ բոլորիս: Անկոտրում հավատով սեփական ուժերին, համախմբված և վստահ շարժվենք ընդառաջ գալիք տարուն, լինենք հաստատակամ և ուժեղ մեր նպատակների ու գործերի մեջ:


 





Նույն շարքից