«ԱՍ» մրցանակաբաշխություն Հասարակություն 

«ԱՍ» մրցանակաբաշխությունն ամփոփեց արդյունքները

analitik.am

«Անալիտիկ» կենտրոնը դեկտեմբերի 27-ին  ամփոփեց «ԱՍ» քաղաքական- հասարակական մրցանակաբաշխության արդյունքները:


Ընտրված անվանակարգերը 11-ն էին՝


1. Տարվա լավագույն նախարար

2. Տարվա լավագույն փոխնախարար

3. Տարվա լավագույն պատգամավոր

4. Տարվա ավագ սերնդի լավագույն քաղաքական գործիչ

5. Տարվա նոր սերնդի լավագույն քաղաքական գործիչ

6. Տարվա լավագույն մարզպետ

7. Տարվա լավագույն քաղաքապետ

8. Տարվա վարչական շրջանի լավագույն ղեկավար

9. Տարվա լավագույն հասարակական գործիչ

10. Տարվա լավագույն լրագրող

11. Տարվա ակտիվ քաղաքացի

 


«Անալիտիկ» կենտրոնի հիմնադիր-տնօրեն, «ԱՍ» մրցանակաբաշխության կազմակերպիչ Անի Հովհաննիսյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ մրցանակաբաշխության նպատակն էր բացահայտել ոլորտների առաջատարներին, ներկայացնել ոլորտի պատասխանատուների աշխատանքը, հասարակության վերաբերմունքը  նրանց նկատմաբ և խրախուսել գործունյա և հասարականպաստ գործիչներին: 


Անվանակարգերում մասնակիցների նախնական ընտրությունը կատարվել էր բնակչության շրջանում սոցիալական հարցումների ու «Անալիտիկ» կենտրոնի կողմից կատարված վերլուծությունների հիման վրա:


Սոցհարցումների ընթացքում ընտրված թեկնածուներից լավագույնի ընտրությունը կատարվեց առցանց քվեարկության միջոցով, որի արդյունքում՝


Տարվա լավագույն նախարար կատեգորիայում հաղթող ճանաչվեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:


Տարվա լավագույն փոխնախարար կատեգորիայում հաղթող ճանաչվեց Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը,


Տարվա լավագուն պատգամավորը Արծվիկ Մինասյանն է,


Տարվա ավագ սերնդի լավագույն քաղաքական գործիչը Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն է:


Տարվա նոր սերնդի լավագույն քաղաքական գործիչը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդական թևի ղեկավար  Վահե Էնֆիաջյանն է:


Տարվա լավագույն մարզպետ կատեգորիան առանձնահատուկ էր. այստեղ հաշվի առնելով մարզերի բնակչության թիվը և ստացված ձայների համամասնությունը, հաղթող ճանաչվեցին  Արագածոտն, Արմավիր և Արարատ մարզերի մարզպետները:


Տարվա լավագույն քաղաքապետ կատեգորիայում հաղթողը Աբովյան քաղաքի քաղաքապետ Կարապետ Գուլոյանն  է:


Տարվա վարչական շրջանի լավագույն ղեկավար կատեգորիայի հաղթողը Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանն է:


Տարվա լավագույն հասարակական գործիչ անվանակարգում առաջին մրցանակը կիսեցին Ռալֆ Յիրիկյանն ու Լևոն Սարգսյանը:


Տարվա լավագույն լրագրող կատեգորիայում հաղթող ճանաչվեց «Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ-վարող Վահե Ղազարյանը:


Բացի նշված անվանակարգերից «Անալիտիկ» կենտրոնն ուներ նաև հատուկ մրցանակներ, որոնք շնորհվեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ որպես համայն հայության կողմից սիրված քաղաքապետ,  ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին՝ «Աուտիզմ հիմնադրամ» նախագծի համար, Վլադիմիր Գասպարյանին՝  ոստիկանության նկատմամբ վստահությունը վերականգնելու համար, Նաիրա Զոհրաբյանին՝ որպես տարվա լավագուն կին քաղաքական գործիչ, «Օրինաց երկիր» կուսակցությանը՝ որպես տարվա ամենաակտիվ աշխատող խմբակցություն,  Ռոբերտ Մակարյանին՝ որպես լավագույն երիտասարդ փոխնախարար, eLSi նորաձևության տան ղեկավար Լիաննա  Սարգսյանին և Արմքոմեդի հաղորդաշարի լրագրող Մհեր Խաչատրյանին՝ որպես «Անալիտիկ» կենտրոնի բարեկամ-լրագրող:




Մրցանակաբաշխության մանրամասները շուտով:


Լուսանկարները՝ Shamshyan.com

Նույն շարքից