Տնտեսություն 

Թուրքիան սահմանափակումներ է հաստատել ռուսական հացահատիկի համար

analitik.am

Թուրքիան նոր սահմանափակումեր է հաստատել ռուսական հացահատիկի ներկրման համար: Ռուսական որոշ շրջանակների կարծիքով, թուրքական իշխանություններն այդ քայլին գնացել են՝ պատասխանելով ռուսական կողմին, որը սահմանափակումներ է հաստատել թուրքական լոլիկի  համար:

Մայիսի  3-ին Մոսկվայում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը պայմանավորվածություն էր ձեռք բերվել սահմանափակումները հանելու մասին, սակայն, ինչպես նշել է ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը, որոշ սահմանափակումներ պահպանվելու են 3-5 տարի: Դա պայմանավորված է ծրագրերով, որոնք սկսվեցին թուրքակա ապրանքների ներկրման հարցում սահմանափակումներ հաստատելուց հետո:

 

Նույն շարքից