«ԱՍ» մրցանակաբաշխություն 

Հայտնի է Տարվա լավագույն փոխնախարարը

analitik.am

«Անալիտիկ» կենտրոնը դեկտեմբերի 27-ին  ամփոփեց «ԱՍ» քաղաքական- հասարակական մրցանակաբաշխության արդյունքները:


«Տարվա լավագույն փոխնախարար» կատեգորիայում ներկայացված էին 10 փոխնախարարներ, որոնց ընտրությունը կատարվել էր՝ ելնելով բնակչության շրջանում սոցհարցումների  և «Անալիտիկ» կենտրոնի վերլուծություններից:


Ներկայացված 10 փոխնախարարներն էին՝

 

1. Վաչե Տերտերյան- Տարածքային կառավարման նախարարություն

2. Խաչիկ Ասրյան- Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

3. Պավել Սաֆարյան- Ֆինանսների նախարարություն

4. Կարինե Մինասյան- Էկոնոմիկայի նախարարություն

5. Սիմոն Պապյան-  Բնապահպանության նախարարություն

6. Գրիշա Բաղիյան- Գյուղատնտեսության նախարարություն

7. Շավարշ Քոչարյան- ԱԳՆ

8. Հայկարամ Մխիթարյան- Արտակարգ իրավիճակների նախարարություն

9. Վահե Ջիլավյան- Սփյուռքի նախարարություն

10. Կարինե Հարությունյան- ԿԳՆ

 

Առցանց քվեարկության արդյունքում լավագույն եռյակը ձևավորվեց հետևյալ կերպ`


1. Խաչիկ Ասրյան` 24,196


2. Պավել Սաֆարյան` 6,514

 

3. Կարինե Հարությունյան` 2,724


Տարվա լավագույն փոխնախարար կատեգորիայում 3-րդ հորիզոնականը զբաղեցրեց Կրթության  և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը, 2-րդ հորիզոնականը՝ Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:

Տարվա լավագույն փոխնախարար կոչմանն արժանացավ Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար  Խաչիկ Ասրյանը:


Նույն շարքից