«ԱՍ» մրցանակաբաշխություն Հասարակություն 

«Անալիտիկ» կենտրոնի տնօրեն Անի Հովհաննիսյանի շնորհավորական ուղերձը

analitik.am

«Անալիտիկ» կենտրոնի կողմից կազմակերպված «ԱՍ» քաղաքական-հասարակական մրցանակաբաշխությունն ավարտվեց:


Քվեարկության ողջ ընթացքը բավականին մրցակցային և թեժ էր ընթանում մինչև քվեարկության վերջին րոպեները ներառյալ:


Ընդհանուր քվեարկեցին մոտ 200 000 մարդ: Թեկնածուներից յուրքանչյուրի օգտին քվեարկելուց բացի հասարակության անդամները նաև մեծ թվով էլ.նամակներ էին գրում մեզ՝ գովեստի խոսքեր, մանրամասներ թեկնածուների գործունեությունից, որոշ դեպքերում նաև դժգոհություններ և բողոքներ:


Մրցանակաբաշխության ամփոփիչ միջոցառման ժամանակ էլ ակնհայտ դարձավ, թե քաղաքական-հասարակական գործիչներին ովքեր են ամենայն լրջությամբ և պատասխանատվությամբ մոտենում իրենց աշխատանքին և պաշտոնին:


Առհասարակ յուրաքանչյուր քվեարկություն արտացոլում է հասարակության, եթե ոչ ամբողջական, ապա հաստատ միջինացված պատկերը և վերաբերմունքն այս կամ այն գործչի նկատմամբ: Մեզանից յուրաքանչյուրն իրավունք ունի ունենալ իր սուբյեկտիվ կարծիքը, բայց մենք ունենք հասարակություն, որն ունի իր հստակ դիրքորոշումը:


Մենք բոլորս էլ քաջ գիտենք, որ իշխանական ԶԼՄ-ներն ամեն ինչ իդեալականացնում են, իսկ ընդդիմադիր ԶԼՄ-ներն ամեն ինչ կատեգորիկ փնովում և սևացնում: Այս խառնաշփոթի մեջ շատ հաճախ առօրյա կյանքով ապրող մարդը, ով ուղղակի բաղձում է օբյեկտիվ գնահատական տեսնել, չի կողմնորոշվում, քանզի մի կողմից փնովում են, մյուս կողմից գովաբանում:


Պետք է հասկանալ, որ թե իշխանության, թե ընդդիմության մեջ կան մարդիկ, ովքեր ընդունված և սիրված են մեծամասնության կամ հասարակության որոշ ոչ փոքր հատվածի կողմից: Խաբված են այն մարդիկ, ովքեր համոզված են, որ հասարակությունը հենց վաղը սրերով դուրս կգա ու հեղափոխություն կանի, և հավասարապես խաբված են նրանք, ովքեր կարծում են, թե հասարակությունը հիմար է և ոչինչ չի հասկանում: Այս փաստն ընդունելու համար, միանշանակ, պետք է մի կողմ դնել կողմնակալությունը և փորձել ամեն ինչին նայել սթափ և օբյեկտիվ՝ համաձայն եմ շատ դեպքերում դա շատ բարդ է, քանզի յուրաքանչյուրս ունենք մեր կարծիքը և առավել ևս հայերս չենք սիրում այն փոխել, բայց մեր ներկայիս Հայաստանն այն վիճակում չէ, որ հանուն երկու կոպեկի կամ չհիմնավորված ամբիցիաների անտեսենք իրականությունը: Այսպիսով, բավականին շատ խոսվեց «ԱՍ» մրցանակաբաշխության մասին՝ թե լավ, թե վատ: Նախ շնորհակալ եմ այն բոլոր ԶԼՄ-ներին, ովքեր ամեն ինչ ներկայացրեցին այնպես, ինչպես եղել է:Բայց անհասկանալի էր ինձ համար որոշ մարդկանց հնչեցրած կարծիքները՝ Սերգո Կարապետյանը վատ նախարար է, բայց տեսեք-տեսեք լավագույն եռյակում է, ՕԵԿ-ը «փիս» կուսակցություն է, բայց ամենաակտիվն է, Հրանուշ Հակոբյանը վատն է, մյուսն անտանելի է, Տարոն Մարգարյանին չեն սիրում և այսպես շարունակ:


Խոսքս ուղղում եմ այս մարդկանց՝ հարգելի հայրենակիցներ, ոչ ես և ոչ էլ դուք մեղավոր չենք, որ ամենաշատը քվեարկել են հենց հաղթած մարդկանց օգտին, իսկ ես բարոյական իրավունք չունեմ ինչ-որ բան փոփոխելու:


Գնահատականը տվել են այն մարդիկ, ովքեր քվեարկել են, իսկ թե ինչու են այս կամ մյուս թեկնածուի օգտին քվեարկել, դա արդեն չենք կարող ասել՝ գուցե սուբյեկտիվ, գուցե օբյեկտիվ կամ գուցե բարեկամական կապի և այլնի պատճառով: Պետք է վերջապես դուրս գանք ռոմանտիկ տրամադրության վիճակից և հասկանանք, որ իրականությունը բացառապես այլ է՝ հասարակությունը կենդանի օրգանիզմ է, որի բոլոր բջիջները միմյանցից տարբեր են և ունեն տարբեր շարժառիթներ ու կարծիքներ, ուստի ծիծաղելի է մտածել, թե բոլորը պետք է միանման մտածեն, և մտածեն հենց այնպես, ինչպես հարմար է ինձ կամ մյուսին: Հորդորում եմ բոլորիս վերջիվերջո հասկանալ և ընդունել այն անհերքելի փաստը, որ մեր քաղաքացիներն ունեն տարբեր դիրքորոշումներ՝ մեկը սիրում է ԲՀԿ-ական Էնֆիաջյանին, մյուսը՝ ՀՀԿ-ական Շարմազանովին և ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանին, երրորդի համար քաղաքական լիդերի իդեալ է ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը, մյուսն ատում է ՀՀԿ-ական բոլոր գործիչներին և այսպես շարունակ: Մեզանից յուրաքանչյուրն էլ ունի իր հիմնավորումները և հակափաստարկները, ուստիև պետք է միայն ընդունել, որ հասարակությունը բազմաշերտ է և միմյանց վրա ցեխ շպրտելու, անիմաստ դեմագոգիայով զբաղվելու փոխարեն շատ ավելի արդյունավետ կլինի,եթե բոլորս միասին փորձենք կառուցողական մոտենալ բոլոր հարցերին և ոչ միայն մեր անձի համար դիվիդենտներ քաղենք ամեն ինչից, այլ մեր ազգի, պետության և հասարակության բոլոր անդամների համար շահեկան գործունեությամբ զբաղվենք: Դա մեզ՝ հայերիս և Հայաստանին այսօր շատ է պետք: Նշեմ նաև, որ «Անալիտիկ» կենտրոնի կողմից նաև մեծ հարգանքի արժանացան այն քաղաքական և հասարակական գործիչները, ովքեր անձամբ էին ներկայացել մրցանակաբաշխությանը, քանզի դա վկայում է այն մասին, որ այդ մարդկանց համար էական նշանակություն ունի իրենց գործունեության գնահատականը: Այդ մարդիկ հասկանում են իրենց զբաղեցրած դիրքի պատասխանատվության չափը և հասարակության հետ մշտական կապի մեջ լինելու անհրաժեշտությունը: Ստորև ներկայացնում եմ թեկնածուներին, ովքեր մեծ պատասխանատվությամբ և հարգանքով վերաբերվեցին իրենց օգտին քվեարկած մարդկանց՝ ապահովելով իրենց պատճաշ ներկայությունը մրցանակաբաշխությանը.

Սեյրան Օհանյան


Սերգո Կարապետյան


Արմեն Երիցյան


Արծվիկ Մինասյան


Վահե Էնֆիաջյան


Հրանուշ Հակոբյան


Վահե Ղազարյան


Կարապետ Գուլոյան


Դավիթ Հարությունյան


Արտավազդ Սարգսյան


Մանվել Ջավադյան


Արմեն Ուլիխանյան


Հրայր Անտոնյան



Վլադիմիր Գասպարյան


Ռիտա Սարգսյան


Նաիրա Զոհրաբյան


ՕԵԿ


Լիանա Սարգսյան


Մհեր Խաչատրյան


Տարոն Մարգարյան


Ռոբերտ Մակարյան


Ռալֆ Յիրիկյան


Լևոն Սարգսյան


Բաբկեն Պիպոյան


Կարեն Թումանյան


Խաչիկ Ասրյան


Սարգիս Սահակյան


Աշոտ Ղահրամանյան


Արամայիս Գրիգորյան


Վահե Ջիլավյան


Արամ Մանուկյան



Շնորհակալություն եմ հայտնում այն բազմաթիվ մարդկանց, ովքեր գիտակցեցին այսօրինակ նախագծի կարևորությունն ու անհրաժեշտությունը: Եվ վերջում շնորհավորում եմ համայն հայությանը և մարդկությանը գալիք Ամանորի կապակցությամբ: Ցանկանում եմ բոլորիս պետականամետ մտածողության ձևավորում և կայացում գալիք տարում, ազգանպաստ և հասարականպաստ գործունեություն, քաղաքական առողջ կայունություն: Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհավորել երիտասարդներին՝ դեռևս մենք ենք մեր երկրի շարժիչ ուժը, ուստի ցանկանում եմ բոլորիս աշխատասիրություն, համբերություն և առողջ բանականություն:


Մաղթում եմ բոլորիս ուրախ Ամանոր:


Հարգանքներով՝ «Անալիտիկ» կենտրոնի տնօրեն Անի Հովհաննիսյան

Նույն շարքից