Հասարակություն 

«Մաքուր Երևան» նախաձեռնության շրջանակում 70-ից ավելի հասցեներ են մաքրվել

analitik.am

Մայիսի 8-ին Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջով քաղաքացիներին կոչ էր արվել միանալ #ՄաքուրԵրևան նախաձեռնությանը՝ խնդրելով Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերի միջոցով քաղաքապետարանի համապատասխան կառույցներին փոխանցել այն հասցեները, որտեղ անհրաժեշտ են իրականացնել սանմաքրման աշխատանքներ:
Ըստ այդմ, մայիսի 8-ից մինչ օրս ստացվել են 70-ից ավել հասցեներում մաքրման անհրաժեշտության մասին նամակներ, որոնք փոխանցվել էին «Սանիթեք» ընկերությանն ու քաղաքապետարանի աղբահանության օպերատիվ շտաբին, ինչին հաջորդել էին նաև սանմաքրման աշխատանքները:
Երևանի քաղաքապետարանը, շնորհակալություն հայտնելով մեր բոլոր մտահոգ համաքաղաքացիներին, հորդորում է շարունակել խնդրահարույց հասցեների վերաբերյալ մեր ֆեյսբուքյան https://www.facebook.com/yerevanmunicipality էջի միջոցով տեղեկությունների տրամադրումը:
Հիշեցնենք նաև, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են ներքին լոկալ շաբաթօրյակները, որոնք ավանդույթի համաձայն արդեն 4 տարի շարունակ իրականացվում են յուրաքանչյուր գարնանն ու աշնանը` «Մաքուր Երևան» նախաձեռնության ներքո:

Նույն շարքից