Սպորտ 

Մեսսին հավասարվել է Ռոնալդուին

analitik.am

«Բարսելոնայի» առաջատար Լեոնել Մեսսին կարիերայի ընթացքում 4-րդ անգամ արժանացել է «Ոսկե խաղակոշիկի»: Իսպանիայի 2016-17 առաջնությունում արգենտինացին դարձել է 37 գոլի հեղինակ:

Երկրորդ հորիզոնականում «Սպորտինգի» հարձակվող Բաս Դոստն է, ում հաշվին կա 34 գոլ, իսկ եռյակը եզրափակում է «Բորուսիայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը՝ 31 գոլով:

Հավելենք, որ «Ոսկե խաղակոշիկի» հարցում Լեոնել Մեսսին հավասարվեց Արքայականակումբի հարձակվող Կրիշտանո Ռոնալդուին:

Նույն շարքից