Քաղաքականություն 

«Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ի պարտքը կազմում է մոտ 4 միլիոն դոլար. «Փաստ»

analitik.am

«Փաստ» թերթի զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր, «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը.

Պարոն Աղաբաբյան, ի՞նչ եք պատրաստվում անել, եթե, չնայած Ձեր հորդորներին, կառավարությունը որոշի վաճառել «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ–ն:

Նախ՝ դիմելու եմ կառավարություն, քանի որ անպայման դա հարկավոր է մասնավորեցման ցուցակից հանել, որովհետև 50 տարով մենք արենդայով վերցրել ենք, 18 տարվա վարձավճարներ ունենք մուծած, դրամական ներդրումներ արած: Ուղղակի թյուրիմացության մեջ են գցել կառավարությանը, կառավարությունը հանել է վաճառքի: Բացատրելու ենք, որ «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ–ն, որը մարզահամալիրի պահուստային դաշտն է, ստադիոնի անբաժանելի մասն է:

Պարոն Աղաբաբյան, հայտնի է սակայն, որ «Հրազդան մարզադաշտը» արդեն իսկ սնանկ է ճանաչվել:

Հրազդան մարզադաշտը սնանկ է ճանաչվել, սակայն սպասում է դատարանի վերջնական որոշմանը, որ անցնենք առողջացման ծրագրին:

Ի վերջո՝ այսօր որքա՞ն է մարզադաշտի պարտքի ընդհանուր գումարը:

Ունենք 5–6 պարտատեր, նաև՝ կոլեկտիվի աշխատավարձը: Մենք դա կարող ենք մի երկու տարվա մեջ փակենք, եթե ինչ–որ բան չվաճառենք, միանգամից չփակենք: Մոտ 3 մլն դոլար, որը մնացել է Հայաստան–Թուրքիա խաղին պատրաստվելու համար վերցված 4,5 մլն վարկից, տոնավաճառի քանդվելուց հետո չկարողացանք վարկը մարել, ընկանք մեծ կրիզիսի մեջ: Կա հարկայինի հայցը, կա ֆուտբոլի ֆեդերացիայի հայցը: Ընդհանուր պարտքը կլինի երևի 4 մլն դոլարի չափ:

Իսկ այս ընթացքում Ձեզ հաջողվե՞լ է որևէ մասով մարել պարտքը:

Դեռ դատական պրոցեսների մեջ ենք, գոյություն ունի սնանկության կառավարիչ, ինքը դրանով զբաղվում է: Մինչև դատական պրոցեսները չավարտվեն, գումարի վերջնական չափը չորոշվի, մարելու մասին դեռ խոսք չի կարող լինի:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից