Քաղաքականություն 

Պուտինն ավելի վտանգավոր է, քան՝ «Իսլամական պետություն» խմբավորումը. Մաքքեյն

analitik.am

Ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը, ով 2008 թվականին պայքարում էր ԱՄՆ նախագահական աթոռի համար, հայտարարել է, որ ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինն աշխարհակարգի համար ավելի վտանգավոր է, քան՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը. «Կարծում եմ, որ նա գլխավոր և կարևորագույն սպառնալիքն է, ավելի վտանգավոր, քան՝ ԻՊ-ը»:

Մաքքեյնը նաև հույս է հայտնել է, որ ԱՄՆ Սենատը կխստացնի հակառուսական պատժամիջոցները և նոր պատժամիջոցներ կմշակի:

Հավելենք, որ դեռ հունվարից Մաքքեյնը մի խումբ սենատորների հետ սկսել է հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթ մշակել:

Նույն շարքից