Հասարակություն 

Սամվել Ալեքսանյանի դուստրն ամուսնանում է. Ով է ընտրյալը. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Ավանդաբար մայիս ամսին չամուսնացող հայերն այդ բացը կլրացնեն հունիսին։ Ամռան առաջին ամսին հարսանիքների մեջ կանցկացնի քաղաքական էլիտան։ Այսպես, հունիսի 18-ին ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի դստեր հարսանիքն է, փեսան «Դայանա» մուշտակների խանութի տիրոջ որդին է:

Զույգը նշանադրվել է 2015թ․, այդ ժամանակ խնջույքը տեղի էր ունեցել «Ֆլորենս» ռեստորանում, հրավիրված էր ողջ քաղաքական էլիտան։ Հարսանիքը եւս կկայանա «Ֆլորենսում», իսկ պսակադրությունը՝ Խաչատրյանի կառուցած Եղվարդի Սուրբ Սարգիս եկեղեցում, որի բացումն էլ պետք է լինի մինչեւ հունիսի վերջ։

Ասում են՝ զույգի քավորն ԱՄՆ-ից է, ամուսնությունից հետո էլ նրանք կապրեն արտերկրում, հավանաբար՝ Ֆրանսիայում։

Հունիսի 3-ին Սամվել Ալեքսանյանն իր «Փարվանա» ռեստորանային համալիրում կանցկացնի դստեր՝ Աստղիկ Ալեքսանյանի հարսանիքը: Նա ամուսնանում է Ալեքսանյանի «Моя семья» ընկերության տնօրենի որդու հետ։ Հարսանեկան արարողությանը հրավիրված են մի շարք հայտնի երգիչ-երգչուհիներ, բազմաթիվ հյուրեր Մոսկվայից եւ արտերկրից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից