Հասարակություն 

Բախվել են «ԿամԱԶ»-ը և «Օպել Վեկտրա»-ն

analitik.am

Մայիսի 30-ին ժամը 03:47-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գործարանային 1 հասցեում գտնվող թունելի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ԿամԱԶ և Օպել մակնիշի ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ԿամԱԶ» մակնիշի 34 CO 092 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Հ.) և «Օպել Վեկտրա» մակնիշի 34 ON 840 պետհամարանիշի ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Կապանի ԲԿ է հոսպիտալացվել՝ 1984 թ. ծնված Ա. Ա.-ը, ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Նույն շարքից