Հասարակություն 

Վրաերթ Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում

analitik.am

Հունիսի 7-ին, ժամը 23:39-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ` քաղաքացին վրաերթի է ենթարկվել, գտնվում է երթևեկելի գոտում, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 1947 թ. ծնված Ս. Գ.-ը «Opel Astra G» մակնիշի 35 GC 520 պետհամարանիշով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 1973 թ. ծնված Վ. Ա.-ին:

Փրկարարները Վ. Ա.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Քաղաքացին հոսպիտալացվել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:

Նույն շարքից