«ԱՍ» մրցանակաբաշխություն Անալիտիկ կենտրոն Բարի օր 

«ԱՍ» արդարադատություն

analitik.am

«Անալիտիկ» կենտրոնը «Էքստրա Յուս» կազմակերպության հետ համատեղ կազմակերպում է «ԱՍ արդարարադատություն» մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխության նպատակն է վերհանել արդարադատության ոլորտում գործող լավագույն գործիչներին, ինչպես նաև ցույց տալ հասարակությանն արդարադատության համակարգի կարևորությունը և գործունեության արդյունավետությունը՝ հիմնվելով բացառապես փաստերի վրա: Մրցանակաբաշխության նպատակն է նաև տեղեկացնել հասարակության անդամներին արդարադատության ոլորտում ընդգրկված անձանց գործունեության դրական կողմերը, քանզի շատ դեպքերում տարածվում են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, որոնք էլ սեպ են առաջացնում հասարակություն-արդարադատություն համակարգ հարաբերություններում: Մրցանակաբաշխության հիմնական առաքելությունն է վերականգնել հասարակության վստահությունն արդարադատության  նկատմամբ:












Մրցանակաբաշխությանը ներկայացված են հետևյալ անվանակարգերը՝

Դատարանի տարվա լավագույն նախագահ

Տարվա իրավաբանական լավագույն գրասենյակ

Տարվա լավագույն դատախազ (Երևան)

Տարվա լավագույն դատախազ (Մարզեր)

Տարվա լավագույն երիտասարդ փաստաբան

Տարվա լավագույն փաստաբան

Մարզերի ընդհանուր իրավասության դատարանի  տարվա  լավագույն դատավոր

Վարչական դատարանի տարվա լավագույն դատավոր

Վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի տարվա լավագույն դատավոր

Վերաքննիչ վարչական դատարանի տարվա լավագույն դատավոր

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի տարվա լավագույն դատավոր

Վերաքննիչ քրեական դատարանի տարվա լավագույն դատավոր

Վճռաբեկ դատարանի տարվա լավագույն դատավոր

Քրեակատարողական տարվա լավագույն հիմնարկ




Մրցանակաբաշխությունն անցնելու է երկու փուլով՝ առաջին փուլում ներառված են բոլոր վարչական շրջանների և  ՀՀ մարզերի դատախազները՝ առանձին անվանակարգերով, ՀՀ բոլոր դատարանների նախագահները և բոլոր ատյանների դատարանների դատավորները՝ առանձին անվանակարգերով, բոլոր քրեակատարողական հիմնարկները, իրավաբանական գրասենյակներ և փաստաբաններ՝ 50 անձ յուրաքանչյուր անվանակարգում, որոնք ընտրվել են հետևյալ սկզբունքներով.


2013թ.-ին իրականացրած  գործունեություն՝ շահած դատական գործեր, փորձ և այլն,

ԶԼՄ-ների լուսաբանում, նյութերի բովանդակություն՝ դրական իմաստով,

Հասարակության շրջանում հարցումների իրականացում՝ ըստ ճանաչելիության:


Ուսումնասիրությունների արդյունքում փաստաբանները ներկայացվել են երկու անվանակարգով՝ Տարվա լավագույն փաստաբան և Տարվա լավագույն երիտասարդ փաստաբան՝ յուրաքանչյուր անվանակարգում 50 փաստաբան:


Մրցանակաբաշխության առաջին փուլի արդյունքում, որը տևելու է 10 օր՝ հունիսի 6-ից մինչև հունիսը 16-ը, առավել թվով ձայն հավաքած 10 նոմինանտներն անցնելու են երկրորդ փուլ՝ բացառությամբ դատախազների, որոնց դեպքում երկրորդ փուլ են անցնելու ներկայացված դատախազների կեսը՝ այսինքն 4 հոգի  Տարվա լավագույն դատախազ (Երևան) և 5 հոգի Տարվա լավագույն դատախազ (Մարզեր) անվանակարգերում:


Մրցանակաբաշխության երկրորդ փուլը տևելու է 20 օր՝ հունիսի 16-ից մինչև հուլիսի 6-ը, որի արդյունքում էլ ձևավորվելու է  բոլոր անվանակարգերի լավագույն եռյակը՝ ըստ հավաքած ձայների:


Մրցանակաբաշխության ողջ ընթացքում լուսաբանվելու են նոմինանտների գործունեությունը,  ներկայացնելու է նրանց վերաբերյալ կարծիքներ հասարակության անդամների կողմից:


Քվեարկելու համար սեղմել այստեղ www.p-as.am

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել 091 34 54 54


«Անալիտիկ» կենտրոնի հասցեն է ք. Երևան, Ե. Կողբացի 39

 

 

Նույն շարքից