Ռազմական 

Գումարտակային մարտավարական զորավարժություն

analitik.am

Հունիսի 13-ին բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում անց է կացվել մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն: Զորավարժության ընթացքին հետևել են ինչպես զորամասի հրամանատարությունը, այնպես էլ ՊԲ բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչները:

Զորախաղերի ընթացքում, որը նպատակ էր հետապնդում կատարելագործելու ժամկետային զինանձնակազմի և սպայակազմի ունակություններն ու գիտելիքները, պայմանական մարտադաշտում խաղարկվել են պաշտպանությունից հակահարձակման անցումը՝ զինտեխնիկայի ներգրավմամբ:

Զորավարժությանը ներգրավված անձնակազմը իր առջև դրված խնդիրը կատարել է հստակ՝ ցուցադրելով մարտական տեխնիկային ու հրաձգային զինատեսակներին տիրապետելու բարձր վարպետություն:

 

Նույն շարքից