Ջրանջատումների մասին

Ջրանջատումների մասին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 20-ին Ժամը  10.00-ից մինչև հունիսի 21-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Հ. Սահյան, Սևքարեցի Սաքոյի, Հ. Էմինի, Մանուշյան, Այգեկցու, Թավրիզյան, Բակունցի, Գյուլբենկյան, Կասյան,   Քեռու, Սեպուհի, Բարբյուսի, Սևաստոպոլյան, Հ. Հակոբյան, Կալենցի  փողոցների,  Կիևյան փող. 2-րդ նրբանցքի, Բաղրամյան պող. 21-ից-89, Կոմիտասի պող. 1-ից-12, Վ. Փափազյան փող. 21-ից-32, Սունդուկյան փող. 1-ից-18,  Հր. Քոչար փող. 1-ից-10, Ա. Ավետիսյան փող. 1-ից-20, Վ. Համբարձումյան փող. 1-ից-47, Գուլակյան փող. 1-ից-21,   Կիևյան փող. 18-ից-32 համարների և անհատական տնատիրութունների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: