Ռազմական Քաղաքականություն 

Ինչ է լինելու Հակոբյանի հետագա ճակատագիրը, առայժմ հայտնի չէ. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների պնդմամբ՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում կադրային նոր փոփոխություններ են սպասվում: Ամենայն հավանականությամբ, ԶՈՒ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից, եւ նրա փոխարեն կնշանակվի գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը:

Ըստ ամենայնի, հենց դրա համար էլ Սերժ Սարգսյանը հունիսի 15-ին Գասպարյանին նշանակեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ` այդպես հիմքեր նախապատրաստելով նրա պաշտոնական առաջխաղացման համար: Իսկ թե ինչ է լինելու Հակոբյանի հետագա ճակատագիրը, առայժմ հայտնի չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից