Գլխավոր Հասարակություն 

Անի Հովհաննիսյանը, որպես լրագրող, չի ներվել ՎՏԲ բանկի մասին խոսելու համար. Մարինա Պողոսյան

analitik.am

Այսօր՝ հունիսի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը, անդրադառնալով Անալիտիկ լրատվականի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանի գործին, հայտարարեց, թե այդ գործով իրենք սկսել են հետաքրքրվել այն բանից հետո, երբ իմացել են, որ հարցը վերաբերում է ՎՏԲ բանկին, քանի որ այդ բանկը Հայաստանում ունի արտոնյալ կարգավիճակ և եթե ինչ-որ մեկը խոսում է վերոնշյալ բանկի մասին, նրա համար որոշակի հետևանքներ են լինում. «Պետք է ասեմ, որ մինչև Անի Հովհաննիսյանի հրապարակումները, մենք մեր սեփական հետազոտությունն ենք անցկացրել և հասկացել ենք, որ կա խտրական մոտեցում այդ բանկի մասով և իրավապահները շատ հաճախ դառնում են ՎՏԲ բանկի սպասարկողները: Հայտնի է՝ Անի Հովհաննիսյանը խոսել է այն մասին, որ մեր անձնական տվյալնորն այդ բանկի միջոցով կարող են հասանելի լինել Ադրբեջանին, իսկ ահա մեր սեփական ուսումնասիրությունների արդյունքում մենք ունենք բավականին տվյալներ, որ ՎՏԲ բանկը Հայաստանում զբաղված է ռուսական կրիմինալ փողերի լվացմամբ: Սա կարող են ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին»:

Տիկին Պողոսյանն ասաց, որ Անի Հովհաննիսյանը, որպես լրագրող, չի ներվել այն բանի համար, որ համարձակություն է ունեցել խոսել ՎՏԲ բանկի մասին՝ դառնալով քավության նոխազ. «Ի զարմանս ինձ, լրատվամիջոցները չմիացան Անիին»:

Պողոսյանի խոսքերով, սա յուրատեսակ ինդիկատոր է ստուգելու համար լրատվական դաշտը և եթե հաջողություն գրանցվի, կլինի նաև շարունակություն  մյուս ԶԼՄ-ների մասով:

Նույն շարքից