Քաղաքականություն 

Արաբական երկրները Կատարից պահանջում են խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ

analitik.am

Քուվեյթը Կատարին փոխանցել է այն պահանջները, որոնց կատարման դեպքում արաբական երկրները կվերականգնեն դիվանագիտական հարաբերությունները Դոհայի հետ: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ նշելով, որ այդ պահանջներից են՝ փակել «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը և խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ:

Կատարից պահանջվում է անմիջապես փակել երկրում գտնվող թուրքական ռազմական բազան և դադարեցնել Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունը: Կատարը նաև փոխհատուցում պետք է վճարի, որի չափի մասին չի հայտնվում :

Պահանջները կատարելու համար տրվել է 10 օր ժամանակ:

Ավելի վաղ Կատարի արտգործնախարարը հայատարարել էր, որ բանակցությունները պետք է սկսել այն ժամանակ, երբ կվերացվի շրջափակումը:

 

Նույն շարքից