Քաղաքականություն 

ԱՄՆ-ում հակառուսական նոր պատժամիջոցների օրինագիծ է հայտնվել

analitik.am

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի  զինված ուժերի հարցերով հանձնաժողովը  օրինագիծ է ներկայացրել, որը հանձնարարում է Պենտագոնին ռազմավարություն մշակել՝ պատասխանելով Ռուսաստանին, որը խախտումներ է թույլ տվել միջուկային զենքի ոչնչացման պայմանագրի կատարման հարցում, հայտնում է Washington Examiner-ը:

Տեքստի գլխավոր հեղինակը կոնգրեսական Ադամ Սմիթն է, ով Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների կոչ է արել. «Ժամանակն է, որ այս խնդիրը լուծի Կոնգրեսը, հատկապես այն բանի պատճառով, որ նախագահ Թրամփն աչքի չի ընկնում այն լուծելու ցանկությամբ: Այս օրինագծով մենք դնում են կշռադատված պատասխանի հիմք»,-ասել է Սմիթը:

 

 

Նույն շարքից