Հասարակություն 

«Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 317 հեռախոսազանգ

analitik.am

Հունիսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 317 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 279-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 38 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 119 հեռախոսազանգ, որոնցից 106-ին լուծում է տրվել, իսկ 13-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:

Նույն շարքից