Հասարակություն 

«Երևանյան ամառ 2017». ընտանեկան մարզամշակութային փառատոն՝ Թումանյանի այգում

analitik.am

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով Թումանյանի այգու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հարակից հատվածում տեղի է ունեցել ընտանեկան մարզամշակութային YereFUN խորագիրը կրող առաջին փառատոնը: Այն իրականացվել է Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցությամբ:

Փառատոնի մասնակիցներն իրենց ուժերն են չափել տարբեր քվեստներում, մարզական, ջրային խաղերում, էստաֆետներում և այլ մրցաձևերում: Մրցույթները կազմակերպվել էին հետևյալ ձևաչափերով՝ մրցելույթներ ամբողջ ընտանիքի, ինչպես նաև առանձին՝ ծնողների և առանձին՝ երեխաների համար:
Մրցույթների ընթացքին հետևել է նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ով, քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել փառատոնի կազմակերպմանը մասնակցած բոլոր կազմակերպություններին:
«Երևանի քաղաքապետարանը միշտ պատրաստակամ է աջակցելու երիտասարդական, պատանեկան, ընտանեկան տարատեսակ միջոցառումներին: Մենք կարևորում ենք մարզական, խաղային բոլոր միջոցառումները, քանի որ դրանք անփոխարինելի դեր են ունենում մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի ժամանցի, լիցքաթափման համար», - նշել է փոխքաղաքապետը:
Մասնակիցներն իրենց հերթին փաստել են, որ YereFUN-ի շնորհիվ անց են կացրել ուրախ և աշխույժ հանգստյան օր:
Փառատոնի լավագույն մասնակիցներն ստացել են նվեր-մրցանակներ:

Նույն շարքից