Հասարակություն 

ԱԳՆ ապաշնորհությունից դժգոհ են նաև իշխանությունները. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԳՆ ապաշնորհությունից և ոչ նախաձեռնողական արտաքին քաղաքականությունից դժգոհ է ոչ միայն ամբողջ հանրությունը, այլ նաև իշխանությունները:

Հավանաբար, հենց այս պատճառով էլ մոտ ապագայում դեսպանների մեծ փոփոխություններ են սկսվելու, որի արդյունքում այդ պաշտոններում նշանակվելու են մարդիկ, ովքեր կապ չունեն դիվանագիտական ծառայության հետ: Մասնավորապես, ըստ մեր ունեցած նախնական տեղեկությունների՝ ՆԱՏՕ-ում, Վրաստանում, Լատինական Ամերիկայի երկրներում, Չեխիայում և Կանադայում կնշանակվեն դեսպաններ, ովքեր նախարարության հետ որևէ աղերս չունեն»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից