Գլխավոր Հասարակություն 

Անի Հովհաննիսյանի գործով դատական նիստը տեղի չունեցավ ուղեկցորդների գերծանրաբեռնվածության պառճառով

analitik.am

Այսօր՝ հուլիսի 6-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է տեղի ունենար Analitik.am կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանի գործով դատական հերթական նիստը, որն այդպես էլ չմեկնարկեց ամբաստանյալի բացակայության պատճառով:

Ավելի ուշ Հովհաննիսյանի դատապաշտպան Լիպարիտ Սիմոնյանը մեր թղթակցի հետ զրույցում նշեց, որ նիստը տեղի չունեցավ, քանի որ Անի Հովհաննիսյանին դատարան չէին ներկայացրել, իսկ պատճառն այն է, որ ուղեկցորդները, Սասնա ծռերի գործով պայմանավորված, գերծանրաբեռնված են: Սիմոնյանը նշեց, որ այս պայմաններն ազդել են ոչ միայն Հովհաննիսյանի վրա և գոնե Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան որևէ մեկին չեն ներկայացրել:

Մեր այն դիտարկման, որ մինչ այս Հովհաննիսյանի գործը ձգձգվում էր տուժողի չներկայանալու պատճառով, իսկ հիմա էլ այս հարցն է առաջ եկել, Սիմոնյանն ասաց, որ միտում չի տեսնում, քանի որ միայն Անի Հովհաննիսյանին չէ որ չեն տեղափոխել դատարան:

Այս գործով դատական հաջորդ նիստը տեղի է ունենալու հուլիսի 25-ին ժամը 13:00-ին:

Նույն շարքից