Քաղաքականություն 

Ավստրիան արգելել է թուրք նախարարի մուտքը՝ երկիր

analitik.am

Ավստրիայի իշխանությունները արգելել է Թուրքիայի էկոնոմոկիայի նախարար Նիհաթ Էյբեկչիի մուտքը երկիր: Թուրք նախարարը Ավստրիա էր մեկնում Թուրքիայում հեղաշրջման փորձի ճնշմանը նվիրված միջոցառումներին մասնակցելու համար:

Նշվում է, որ թուրք նախարարի մուտքն արգելելու մասին որոշումը կայացրել է Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Քուրցը, քանի որ վերջինիս այցը լրջագույն սպառնալիք է Ավստրիայի հասարակական կարգի և անվտանգության համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիդերլանդների իշխանություններն արգելել էին Թուրքիայի փոխվարչապետ Թուգրուլ Թյուրքեշի մուտքը երկիր:

Նույն շարքից