ՏՄՊՊՀ-ն պնդում է, որ շաքարավազը չի թանկացել

ՏՄՊՊՀ-ն պնդում է, որ շաքարավազը չի թանկացել

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարվա այս ժամանակահատվածում սովորաբար կրկնակի անգամ ավելանում է շաքարավազի սպառման պահանջարկը, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը այս ժամանակահատվածում առավել հետևողական է վերոնշյալ շուկայի նկատմամբ: Հանձնաժողովը պարբերաբար  դիտանցումներ է իրականացնում Երևան քաղաքի խոշոր վաճառակետերում՝ ամենօրյա կտրվածքով վերահսկողություն իրականացնելու նպատակով:

Ամփոփելով մոինթորինգի արդյունքները, կարող ենք արձանագրել, որ  2017 թվականի ընթացքում 1 կգ չփաթեթավորված (կիլոգրամով վաճառվող) շաքարավազի գինը փոփոխությունների չի ենթարկվել: Մայրաքաղաքի գերիշխող դիրք զբաղեցնող վաճառքի կետերում 1 կիլոգրամ շաքարավազը նախկինի նման վաճառվում է 388-390 դրամով: Տեղեկացնենք նաև, որ առավել լայն սպառում ունի հատկապես չփաթեթավորված շաքարավազը:

Շուկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ավելացել է նաև ներկրողների թիվը: Կարող ենք փաստել, որ այս պահի դրությամբ, հատկապես ԵԱՏՄ անդամ երկրներից ունենք ավելի քան 20 տնտեսվարող, որոնք դեռևս ոչ շատ մեծ քանակներով շաքարավազի  ներկրում են իրականացնում: Մեր կողմից կատարված ուսումնասիրությունները փաստում են, որ շուկան լիարժեք մրցակցային է, մուտքի խոչընդոտներ չկան: