Հասարակություն 

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում

analitik.am
Տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով 2017 թվականի հուլիսի 13-ից Երևան քաղաքի Ա.Բաբաջանյան-Րաֆֆու-Գ.Շերամի փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն կունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին:

Նույն շարքից