Հասարակություն 

Իլոն Մասկը՝ մարդկության համար գլխավոր սպառնալիքի մասին

analitik.am

SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ արհեստական ինտելեկտը մարդկությանը գոյության համար գլխավոր սպառնալիքն է, գրում է Fortune-ն:

Մասկը կարծում է, որ այդ ոլորտում աշխատողները, ավելի առաջադեմ տեխնոլոգիաներ ստեղծելու մոլուցքով տարված, կարող են մոռանալ արհեստական ինտելեկտից եկող վտանգի մասին:

«Ռոբոտները կարող են պատրեազմ սկսել՝ թողարկելով կեղծ նորություններ և հաղորդագրությունն, կեղծելով իրականությունը: Գրիչը սրից ուժեղ է»,-ասել է նա:

Մասկը հավաստիացրել է, որ իրեն հասանելի է ամենաառաջադեմ արհեստական ինտելեկտը և կոչ է արել հավատալ իր խոսքերին:

Գործարարի խոսքերով, պետությունները պետք է լրջորեն հեաքրքրվեն այս խնդրով և վերահսկողություն սահմանեն, հակառակ դեպքում կարող է աղետ լինել:

 

Նույն շարքից