Առողջապահություն Հասարակություն 

Կքննարկվեն առողջապահության ոլորտում հայ-չեխական համագործակցության զարգացման և խորացման հնարավորությունները

analitik.am

Չեխիայի Հանրապետության առողջապահության նախարար Միլոսլավ Լյուդվիկի հրավերով ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի գլխավորած պատվիրակությունը  մեկնել է Պրահա` առողջապահության ոլորտում հայ-չեխական համագործակցության զարգացման և խորացման հնարավորությունները քննարկելու, ինչպես նաև այնտեղ կայանալիք Չինաստանի ներդրումային համաժողով-2017 միջոցառմանը մասնակցելու նպատակով:

Համաժողովին  հրավիրված Չինաստանի ու Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի 16 երկրի բարձրաստիճան քաղաքական գործիչները, դիվանագետերը և գործարարները կքննարկեն Չինաստան-Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներ համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Նույն շարքից