Սպորտ 

«Արսենալի» նորեկի դեմքը՝ թիմի երկրպագուի հետույքին

analitik.am

Լոնդոնի «Արսենալի» երկրպագուն դաջվածք է արել թիմի նորեկ Ալեքսանդր Լակազետի պատվին՝ վերջինիս դեմքը նկարելով իր հետույքին: Այս մասին երկրպագուն գրել է թվիթերյան իր էջում և հրապարակել համապատասխան լուսանկարը:

Անգլիացին այսպիսով կատարել է իր խոստումը, որը տվել էր հունիսի 30-ին: Այդ ժամանակ նա հայտարարել էր, որ դաջվածքը կանի, եթե ֆրանսիացին տեղափոխվի լոնդոնյան գրանդ:

Հիշեցնենք, որ Լակազետն «Արսենալ» տեղափոխվեց հուլիսի 5-ին:

 

Նույն շարքից