Հասարակություն 

«Լավագույն մարզական ընտանիք-2017»-ի երևանյան փուլի հաղթողները մեկնել են Ծաղկաձոր

analitik.am

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Լավագույն մարզական ընտանիք-2017» հանրապետական մրցույթի երևանյան փուլի հաղթող 12 ընտանիքներին ճանապարհել է Ծաղկաձոր: Մարզասեր երևանյան ընտանիքները հուլիսի 17-23-ը Ծաղկաձորում կմասնակցեն ՀՀ նախագահի «Լավագույն մարզական ընտանիք» ամենամյա մրցանակի այս տարվա հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլին։

Մարզական նորանոր ձեռքբերումներ մաղթելով Երևանի թիմի անդամներին՝ քաղաքապետը հույս է հայտնել, որ այս տարի ևս երևանյան մարզիկները, ավանդույթը շարունակելով, հաղթական գավաթով կվերադառնան Երևան: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը միշտ լինելու է մարզասեր ընտանիքների կողքին:
Մրցույթի մասնակիցներն իրենց հերթին վստահեցրել են, որ կանեն հնարավորը` մայրաքաղաքի մարզական պատիվը բարձր պահելու և հաղթանակած Երևան վերադառնալու համար:
Երևանը ներկայացնող պատվիրակության անդամները քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցել են, որ մայրաքաղաքի թիմը լավ մարզավիճակում է և արվել է հնարավորը՝ երևանցի ընտանիքների հաջող մասնակցությունն ապահովելու համար:

Նույն շարքից