Հասարակություն 

«Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստը հայտարարել է, որ բանտում ուզում են կտրել իր կոկորդը

analitik.am

2016 թվականի մարտին 15-ամյա աղջկա հետ ինտիմ հարաբերություններ ունենալու համար 6 տարվա ազատազրկման դատապարտված անգլիացի ֆուտբոլիստ Ադամ Ջոնսոնը պահանջում է իրեն տեղափոխել այլ բանտ՝ պնդելով, որ իր կյանքին վտանգ է սպառնում:

Բանտարկյալիներից մեկը Ջոնսոնին հայտնել է, որ վերջինիս կոկորդը կտրելու մտադրություն կա որոշ բանտարկյալների մոտ: Սա այնքան էլ անհավանական չէ, քանի որ ավելի վաղ նախկին ֆուտբոլիստի վրա արդեն հարձակում եղել է:

Նշենք, որ մինչև այս սկանդալային պատմությունը և բանտում հայտնվելը Ադամ Ջոնսոնը համարվում էր անգլիական ֆուտբոլի աստղ:

 

Նույն շարքից