Քաղաքականություն 

Ռուսաստանը Հայաստանին առաջարկում է պաշտոնական կարգավիճակ տալ ռուսերենին

analitik.am

Ռուսաստանի պետդումայի խոսնակ Վյաչիլսավ Վոլոդինը Հայաստանի իշխանություններին առաջարկել է օրենսդրական մակարդակով պաշտոնական կարգավիճակ տալ ռուսերենին, որպեսզի ՀՀ վարորդական իրավունք ունեցողները կարողանան բեռնափոխադրումներ կատարել ՌԴ-ի տարածքում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ռուսաստանը նման իրավունք տվել է ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների քաղաքացիներին, բացի Հայաստանից:

Այս պայմանը Վոլոդինը առաջ է քաշել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպման ժամանակ, ով էլ բարձրացրել է հարցը:

Հավելենք, որ վերոնշյալ օրենքը ՌԴ պետդուման ընդունել է հուլիսի 14-ին:

Նույն շարքից