Գլխավոր Հասարակություն 

Եվրոպական դատարանում Անի Հովհաննիսյանի գործով նոր որոշում է կայացվել

analitik.am

Analitik.am կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանի գործով Եվրոպական դատարանում նոր որոշում է կայացվել: Մեզ հետ զրույցում Հովհաննիսյանի դատապաշտպան Լիպարիտ Սիմոնյանը նշեց, որ ԵԴ-ն ընդունել է գործով իր երկրորդ բողոքը՝ այն կցելով առաջին գործին:

Ձեզ ենք ներկայացնում բողոքի տեքստի մի մասը.

1.2. Դիմողին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին 09.12.2016թ-ի որոշման մեջ Դատարանը որպես «հիմնավոր կասկածը» հիմնավորող նյութեր է վկայակոչել այնպիսի ապացույցները, որոնց մասով արդեն իսկ Դիմողի նկատմամբ քրեական դատապնդումը դադարեցվել էր, այսինքն նման մեղադրանք այլևս չկար:

1.3. Այսպես, տուժող՝ Կ.Բաբակեխյանի, վկաներ Ա.Բաբայանի, Ռ.Բաբակեխյանի, ինչպես նաև տուժող Կ.Բաբակեխյանի և Անի Հովհաննիսյանի առերես ցուցմունքները չէին կարող գնահատվել հիմնավոր կասկածի տեսանկյունից, քանի որ նշված անձանց կողմից վկայած տվյալները վերաբերում էին այլևս գոյություն չունեցող գործին:

1.4. Այսինքն, Դատարանը այս դրվագով այլևս իրավասու չէր գնահատելու «հիմնավոր կասկածի»  առկայության կամ բացակայության հարցը, քանի որ Անի Հովհաննիսյանին այլևս նման մեղադրանք մեղսագրված չէր:

1.5. Հետևապես, Դիմողը պնդում է որ իր նկատմամբ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելիս առկա չի եղել <հիմնավոր կասկած> առ այն , որ ինքը կատարել է հանցանք, հետևապես խախտվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը:

 

Նույն շարքից