Առողջապահություն 

Առաջադրվել է ՀՀ ԱՆ տեսչական մարմնի ղեկավարի թեկնածություն

analitik.am

Կայացել է ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակցել է խորհրդի 10 անդամից 9-ը։

Բացելով նիստը` խորհրդի նախագահ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը խորհրդի հաստատմանն է ներկայացրել օրակարգը, որում ընդգրկված էր մեկ հարց. «ՀՀ առողջապահության նախարարության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում նշանակելու համար թեկնածուի առաջադրում»:

Հարցի քննարկումից հետո  խորհրդի անդամների ձայների 8 կողմ և 1 դեմ հարաբերակցությամբ  խորհուրդը  որոշել է  ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում նշանակելու համար Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Գարուշ Հովհաննիսյանի թեկնածությունը:

Նիստի արձանագրությունն այստեղ

Նույն շարքից