Տնտեսություն 

Կայացել է Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը

analitik.am

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի խորհրդի անդրանիկ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։ Նիստի օրակարգային առաջին հարցը Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրենի ընտրությունն էր։ Խորհուրդը միաձայն կողմ է քվեարկել Արա Խզմալյանի թեկնածությանը։

Խորհուրդը հաստատել է նաև հիմնադրամի բյուջեն, որը կուղղվի զբոսաշրջության ոլորտում պետական ծրագրերի իրականացմանը։

Խորհրդի նիստի օրակարագային վերջին կետը հիմնադրամի հաստիքացուցակի հաստատումն էր։

Սուրեն Կարայանը հաջողություն է մաղթել հիմնադրամին՝ ընգծելով, որ հիմնադրամի առջև հավակնոտ նպատակներ են դրված, որոնք պետք է լավագույնս իրագործվեն։

Հիմնադրամի նորանշանակ տնօրեն Արա Խզմալյանը նշել է, որ Հայաստանի զբոաշրջության զարգացման հիմնադրամի ուշադրության կենտրոնում են լինելու արդյունավետ մարքեթինգային միջոցառումների իրականացման և զբոսաշրջային արդյունքի զարգացման խնդիրները։

Նույն շարքից