Հասարակություն 

Երևանի վարչական շրջանների և Արցախի շրջանների համագործակցությունը կշարունակի ընդլայնվել

analitik.am

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության Արցախի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում մայրաքաղաքի Ավան, Էրեբունի, Աջափնյակ, Կենտրոն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ղեկավարներն այցելել են Արցախի գործընկեր շրջաններ և համայնքներ, հանդիպել վարչակազմերի, նաև գործընկեր համայնքների ղեկավարների հետ:
Հանդիպումների ընթացքում կողմերն ամփոփել են մինչ օրս իրականացված ծրագրերի արդյունքներն ու նախանշել առաջիկա անելիքները: Հատկանշելով համագործակցության շրջանակում բնակչության համար առավել տեսանելի արդյունքներ ապահովելու քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից առաջադրված պահանջը` կողմերը պայմանավորվել են մշակել և կյանքի կոչել այնպիսի ծրագրեր, որոնք իրենց ուրույն նպաստը կբերեն Արցախի շրջանների և համայնքների զարգացմանը:
Երևանի վարչական շրջանների ղեկավարներն Արցախի գործընկերների ուղեկցությամբ այցելել են նաև կրթական և մշակութային հաստատություններ, հանդիպել աշխատակազմերի ներկայացուցիչների հետ:

Նույն շարքից