Հասարակություն 

Երկու կողմում էլ կարող ուժեր են. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես երևում է՝ ԱԺ պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին Գրուպի» և Պետական եկամուտների կոմիտեի «ջրերը մի առվով չեն հոսում»: Նրանք միմյանց հետ դատական քաշքշուկների մեջ են հայտնվել:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ հուլիսի 26-ին «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ն դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով, որ դատարանը պետեկամուտների կոմիտեին պարտավորեցնի անվավեր ճանաչել հունիսի 6-ին ընկերության դեմ կայացրած վարչական ակտը:

Ըստ էության ՊԵԿ-ը տուգանել է «Քեթրին Գրուպին», որը, ամենայն հավանականությամբ, մեծ գումարի է, ինչը ընկերությունը չի ցանկանում վճարել և դիմել է դատարան:

Թե ինչ կորոշի գործը նախագահող դատավորը՝ Արման Թովմասյանը, դժվար է ասել: Երկու կողմում էլ կարող ուժեր են: Մեզ մնում է սպասել զարգացումներին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից