Տնտեսություն 

Քննարկում՝ նվիրված Հայաստան-Իրան ապրանքաշրջանառության ծավալների մեծացմանը

analitik.am

Օգոստոսի 1-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը Թեհրանի միջազգային ցուցահանդեսների կենտրոնում հանդիպեց ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի փոխնախարար, Առևտրի զարգացման կազմակերպության նախագահ Մոջթաբա Խոսրովթաջի հետ:

Հանդիպմանը, որին ներկա էին նաև ԻԻՀ տնտեսական ոլորտի մի շարք խոշոր ընկերությունների և ասոցիացիաների ներկայացուցիչներ, անցկացվեց համատեղ քննարկում՝ նվիրված Հայաստան-Իրան ապրանքաշրջանառության ծավալների մեծացմանը և երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացմանը:

Կողմերը շոշափեցին Հայաստան-Իրան երկկողմ առևտրի ակտիվացման, համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման, ինչպես նաև տնտեսական հարցերին առնչվող տեղեկությունների համակարգված փոխանակման խնդիրները՝ անդրադարձ կատարելով ս.թ. սեպտեմբերի 21-ից 25-ը Երևանում իրանական ապրանքների և ծառայությունների ցուցահանդեսի կազմակերպչական հարցերին:

Հանդիպման օրակարգում էին նաև ԵԱՏՄ-ԻԻՀ բանակցությունների ժամանակ առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ երկու երկրների պետական մարմինների կողմից իրականացվելիք քայլերի հետ կապված մի շարք հարցեր:

Նույն շարքից