Սպորտ 

«Բարսելոնան» առանց Նեյմարի կարող է ավելի ուժեղ թիմ ստեղծել. Վիսենտե դել Բոսկե

analitik.am

Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն կարծում է, որ Նեյմարը լուրջ կորուստ չի լինի «Բարսելոնայի» համար: Հիշեցնենք, որ բրազիլացին օրեր առաջ 222 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց ֆրանսիական ՊՍԺ:

«Եթե խաղացողը ցանկանում է հեռանալ, բարդ է նրան պահել: Այդ ֆուտբոլիստը երբեմն կարող է կամակոր դառնալ: Իսկ ինչ վերաբերում է Նեյմարի հեռանալուն, ապա «Բարսելոնան» առանց նրա կարող է ավելի ուժեղ թիմ ստեղծել»,-ասել է իսպանացի մասնագետը:

 

Նույն շարքից