Հասարակություն 

Մահվան ելքով վթար՝ Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին

analitik.am

Օգոստոսի 10-ին, ժամը 22:44-ին ահազանգ է ստացվել, որ Մ-1 ավտոճանապարհի Գյումրի-Արմավիր հատվածի 20-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ բախվել են «Ford Transit» մակնիշի 34 VZ 252 (վարորդ՝ 1979 թ. ծնված Հ. Կ.) և «ԳԱԶ 52» մակնիշի 595 SU 46 պետհամարանիշերով (վարորդ՝ 1973 թ. ծնված Ա. Հ.) ավտոմեքենաները, վերջինիս վարորդի դին դուրս է բերվել ավտոմեքենայից տեղի ուժերով:

Փրկարարներն ավտոմեքենաից դուրս են բերել Հ. Կ.-ի դին, իսկ «ԳԱԶ 52» մակնիշի ուղևոր 1974 . ծնված Ս. Ա.-ը, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, դուրս է բերվել ավտոմեքենայից տեղի ուժերով և հոսպիտալացվել Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Նույն շարքից