Հասարակություն 

Օգոստոսի 12-ին Ազատության հրապարակում տեղի կունենա «Երիտասարդ Երևան» դիջեյների մրցույթ-փառատոն և դիսկոտեկ

analitik.am

Հարգելի համաքաղաքացիներ և մայրաքաղաքի հյուրեր,
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով օգոստոսի 12-ին՝ ժամը 20:00-23:00-ն, մայրաքաղաքի Ազատության հրապարակում կանցկացվի «Երիտասարդ Երևան» դիջեյների մրցույթ-փառատոն և դիսկոտեկ՝ նվիրված Երիտասարդների միջազգային օրվան:
Սիրով հրավիրում ենք բոլորին՝ մասնակցելու «Երիտասարդ Երևան» երիտասարդական միջոցառմանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից