Հասարակություն 

Նորվեգացի հայտնի երգչուհին սպառնալիքներ է ստանում սևամորթ դերասանի հետ նկարահանվելուց հետո

analitik.am

Նորվեգացի երգչուհի Սոֆի Էլիզը հայտարարել է, որ սպառնալիքներ է ստանում  հերթական երգի տեսահոլովակում  սևամորթ դերասանի հետ նկարահանվելուց հետո: Այս մասին հայտնում է The Independent-ը:

«Ինչպես երևում է, մենք հաջողություն չենք գրանցել ռասիզմի դեմ պայքարում»,-ասել է 22-ամյա երգչուհին՝ հավելելով, որ վախենում է տանից դուրս գալ, իսկ ծնողները վախենում են իր կյանքի համար:

Սոֆի Էլիզը հայտնի է դարձել 16 տարեկանում՝ որպես բլոգեր և հեռուստաշոուի մասնակից: 2014 թվականից նա զբաղվում է նաև երաժշտությամբ:

Նույն շարքից