Հասարակություն 

Վթար՝ Ռուբինյանց փողոցում

analitik.am

Օգոստոսի 14-ին, ժամը 11:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում` «Ալմաստ» գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` քաղաքացին վրաերթի է ենթարկվել (գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Nissan Sunny մակնիշի 010FF01 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1969 թ. ծնված Ա. Գ.) բախվել է մոպեդին (վարորդ՝ Գ. Ղ.). մոպեդը շրջվել է:

Փրկարարները Գ.Ղ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Նույն շարքից