Հասարակություն 

Հրդեհ` առողջարանի տարածքում

analitik.am

Օգոստոսի 15-ին, ժամը 08:39-ին ահազանգ է սացվել, որ Կոտայքի մարզի Արզնի գյուղի առողջարաններից մեկում այրվում է սառնարան:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:10-ին, մարվել՝ 09:50-ին:

Պարզվել է, որ Գլոբալ Մեջիքլ Ինվեսթմենթ ՍՊԸ-ին պատկանող առողջարանի տարածքում գտնվող պահեստում այրվում է չշահագործվող սառնարան: Այրվել են սառնարանի փայտե կոնստրուկցիաները (10 քմ):

Նույն շարքից