Հասարակություն 

Պատահարներ ավտոճանապարհներին

analitik.am

Օգոստոսի 14-ին, ժ. 00.50-ին, Երևանի Խանջյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենա, ինչի հետևանքով վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 14-ին, ժ. 21.00-ին, անհայտ ա/մ-ի վարորդը Երևանի Մելքումովի փողոցի թիվ 2/2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 12-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

***
Օգոստոսի 14-ին, ժ. 20.00-ին, Երևանի Նար Դոսի և Ռոստոմի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով երկրորդի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 14-ին, ժ. 20.00-ին, «ՎԱԶ-21144» ավտոմեքենան Երևանի Նար Դոսի փողոցի թիվ 1/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Զինաիդա Ղ.-ին, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

***
Օգոստոսի 14-ին, ժ. 14.00-ին, «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան Ավանի Խուդյակով փողոցի թիվ 160 տան դիմաց վրաերթի է ենթարկել 1956 թ. ծնված Աստղիկ Ս.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 14-ին, ժ. 16.00-ին, Երևանի Գայի արձանի դիմաց կայանված «Օպել» ավտոմեքենան ինքնաբերաբար առաջ է շարժվել և վրաերթի ենթարկել վարորդին, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 14-ին, ժ. 11.30-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում իրար են բախվել «Նիսսան» ավտոմեքենան և «NOY S1540F3» մոպեդը, ինչ հետևանքով վերջինիս վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

***
Օգոստոսի 14-ին, ժ. 16.00-ի սահմաններում, «Հոնդա-Ֆիտ» ավտոմեքենան Մարմարաշեն գյուղի եկեղեցու դիմաց բախվել է «Մերսեդես Բենց»-ի, որից հետո կորցնելով կառավարումը՝ վրաերթի է ենթարկել ձախ մայթեզրին կանգնած 1963 թ. ծնված Գառնիկ Մ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 14-ին, ժ. 09.40-ի սահմաններում, «Նիսսան Էլգրանդ» ավտոմեքենան Ախթալա-Ալավերդի ճանապարհի 15-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի ձախակողմյան հատվածի պատին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Նույն շարքից