Ծանրորդներն Ունիվերսիադա մեկնում են լուրջ նպատակներով. Փաշիկ Ալավերդյան

Ծանրորդներն Ունիվերսիադա մեկնում են լուրջ նպատակներով. Փաշիկ Ալավերդյան

Այսօր ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականի երեք ծանրորդներ՝  Անդրանիկ Կարապետյանը (85 կգ քաշային կարգ), Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) եւ Գոռ Մինասյանը (+105 կգ) գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի հետ միասին մեկնում են Թայվան: Նրանք մասնակցելու են 29-րդ ամառային ուսանողական խաղերին:

Մեկնելուց առաջ Փաշիկ Ալավերդյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրեց, որ ծանրորդները երկշաբաթյա ուսումնամարզական հավաք են անցկացրել Ուկրաինայի Կամենեց-Պոդոլսկի քաղաքում: Մասնագետի խոսքերով, նախապատրաստական փուլը հաջող է անցել:

«Բնականաբար, տղաները մեկնում են շատ լուրջ նպատակներով: Միայն Անդրանիկ Կարապետյանը վնասվածքը դեռ լիովին չի ապաքինել, բայց դա նրան չի խանգարի նույնպես պայքարել բարձր տեղ զբաղեցնելու համար», – ասաց Փաշիկ Ալավերդյանը: