Հասարակություն 

«Մարզական ամառ» մոտոկրոսի առաջնությունը տեղի կունենա օգոստոսի 19-ին

analitik.am

Հարգելի համաքաղաքացիներ և մայրաքաղաքի հյուրեր,

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում օգոստոսի 19-ին` ժամը 18:00-ից մինչև 22:00-ն, մայրաքաղաքի Լենինգրադյան-Իսակովի պողոտայի նորակառույց ճանապարհահատվածում տեղի կունենա «Մարզական ամառ» սպորտային միջոցառումը, որի ժամանակ ներկաներն ականատես կլինեն մոտոկրոսի, հեծանվավազքի և սպորտային մեքենաների ցուցադրական ելույթների:
Սիրով հրավիրում ենք բոլորին՝ մասնակցելու «Մարզական ամառ» սպորտային միջոցառմանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից