Քաղաքականություն 

Զավեշտալի է, երբ ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու մասին խոսում է Թուրքիան. Շավարշ Քոչարյան

analitik.am

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին

Հարց. Պարոն Քոչարյան, ինչպես կմեկնաբանեք հայտարարությունը, որ Թուրքիան ցանկանում է միանալ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքին:

Պատասխան. Նախ, ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու հնարավորություն նախատեսված չէ ԵԱՏՄ պայմանագրով: Ավելին, զավեշտալի է, երբ ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու մասին խոսում է Թուրքիան, որը միակողմանի փակել է հայ-թուրքական սահմանը` միակ ցամաքային սահմանը Թուրքիայի և ԵԱՏՄ մաքսային տարածքի միջև:

Կից լուսանկարներ

 

Նույն շարքից