Հասարակություն 

Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Թուրքիային և Ադրբեջանին

analitik.am

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին շնորհակալություն է հայտնել Թուրքային և Ադրբեջանին Վրաստանում բռնկված խոշոր անտառային հրդեհի մարման աշխատանքներին մասնակցելու համար:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ընկերներին՝ Ադրբեջանին և Թուրքիային, որոնք օգնում են մեզ հրդեհի դեմ պայքարում: Շնորհակալ ենք նաև բոլոր նրանց, ովքեր մասնակցում են աշխատանքներին: Կա համակարգված աշխատանքի բարձր մակարդակ»,-ասել է Մարգվելաշվիլին:

Նա նաև կոչ է արել բոլոր քաղաքացիներին չկատարել ինքնուրույն քայլեր և օգնելու ցանկության դեպքում դիմել արտակարգ իրավիճակների շտաբ:

Մարգվելաշվիլիի խոսքերով, բնակավայրերին վտանգ չի սպառնում, և չկա տարհանման անհրաժեշտություն:

Նույն շարքից