Սպորտ 

Շնորհակալ եմ երկրպագուներին ֆանտաստիկ աջակցության համար. Ռայան Բոաթրայթ

analitik.am

Բասկետբոլի 2019 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Ռայան Բոաթրայն առաջին անգամ էր հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Նա մեր թիմի միակ լեգեոներն էր: Բոաթրայթը Հայաստանի անցկացրած վեց հանդիպումներում բավականին արդյունավետ խաղ է ցուցադրել: Նա հատկապես աչքի է ընկել իր երեք միավորանոց նետումներով: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Ռայանը խոսել է իր տպավորությունների մասին.

«Հայաստանի թիմում հանդես գալն ինձ համար մեծ փորձ էր: Ես վայելել եմ այստեղ անցկացրած ժամանակը: Երկրպագուներն ինձ շատ են քաջալերել: Շնորհակալ եմ նրանց ֆանտաստիկ աջակցության համար:

Մեր ուժերի սահմաններում արեցինք հնարավոր ամեն ինչ: Կաշխատեմ ավելի ու ավելի լավ խաղալ: Մենք շատ երիտասարդ թիմ ունենք: Հայաստանի հավաքականի բոլոր տղաների համար սա հիանալի միջազգային փորձ էր: Մեր թիմն առաջին անգամ էր այդ մակարդակի բասկետբոլ խաղում եւ մասնակցում աշխարհի առաջնությանը:

Թիմում հիանալի մթնոլորտ էր, տղաները շատ լավն են: Նրանք պրոֆեսիոնալ են եւ կարող են հետագայում ավելի լավ խաղ ցուցադրել»,- ասել է Ռայան Բոաթրայթը:

Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնության նախընտրական փուլի A խմբում զբաղեցրել էր երրորդ տեղը եւ չէր կարողացել անցնել հաջորդ փուլ: Այսպիսով, մեր ընտրանին հանդես է գալու B դիվիզիոնում:

Նույն շարքից